ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է սահմանային լարվածությանը՝ ընդգծելով, որ ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա:
Նրա խոսքով. «Դա է եղել պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի»։
Գրիգորյանն ասել է, որ սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում. «Մենք կքննարկենք, և, հուսով եմ՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն»: