Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օնլայն կազինոների, խաղադրույքների թաքնված գովազդի խնդրին։
Նրա խոսքով. «Ի հեճուկս նրա, որ մենք պայմանավորվել ենք, որ խաղային գովազնդեր քաղաքում չեն լինելու, բայց թաքնված գովազդի օրինակներ շարունակաբար տեսնում ենք: Կներեք, բայց պետք չի, որ վարչապետը կամ բարձրաստիճան պաշտոնյաներ դա նկատեն, զանգեն, ասեն: Գտեք ձեւերը եւ թաքնված գովազնդերը վերացրեք, ընդհանրապես չտեսնենք: Եթե պետք է, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ էլ ընդունենք: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է:Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք:
Ուզում եմ մեր տնտեսվարողներին էլ խնդրել, որ չանեն: Ուղղակի հավաքեք ձեր այդ թաքնված գովազդները, որոնք նմանվում են թակարդների: Պետք չի կառավարության հետ հարաբերությունները փչացնել, հակառակ դեպքում ստիպված կլինենք այլ միջոցներ ձեռնարկել: Պետք է չլինի որեւէ տեղ օնլայն կազինոների թաքնված որեւէ գովազդ»։