Քաղաքական

ՊՎԾ պետը վստահ է՝ Հայաստանում իշխանափոխություն չի լինելու

ՊՎԾ պետը վստահ է՝ Հայաստանում իշխանափոխություն չի լինելու

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե վստահ է՝ Հայաստանում իշխանափոխություն չի լինելու: Նրա խոսքով՝ ընդդիմադիրների ակցիաներին շատ մարդ չի գնում, դրանով ակնհայտ է, որ հանրությունն անմասն է գործընթացներին:

Ըստ նրա՝ «Խորհրդարանական ընդդիմադիր ուժերն արդեն մեկ ամսից ավելի է՝ ինչ փողոցում են և որոշակի գործընթացներ են ուզում հարուցել, բայց, ինչպես տեսնում ենք, այդ գործընթացները չեն կարողանում հատել առավելագույնը 1-1,5 տասնյակ հազար քաղաքացիների կոնսոլիդացիան, այսինքն՝ ակնհայտ է, որ մեր հանրությունն առնվազն քաղաքացիական ակտիվություն, իրավագիտակցություն ցուցաբերած, դրսևորող հանրության շերտն անմասն է մնում այդ գործընթացներից:

Իսկ իրավական պետությունում, մասնավորապես, Հայաստանի Հանարապետությունում առանց ժողովրդի մասնակցության, նրա կամքի իրացման որևէ քաղաքական գործընթաց, այդ թվում՝ իշխանափոխություն անհնար է»

Լրագրողի հարցին՝ կարո՞ղ է ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կզմում՝ ՊՎԾ ղեկավարն արձագանքեց.«Ես, իմ կարգավիճակով պայմանավորված, քաղաքական զսպվածություն պիտի դրսևորեմ ու այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են որոշակիորեն ներգործել բանակցային գործընթացի վրա, բնականաբար, կաշկանդված եմ ու չեմ կարող ինձ թույլ տալ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական