Քաղաքական

Կքննարկեն, թե ինչպես են առաջ գնալու սահմանազատման և սահմանագծման գործընթացում

Կքննարկեն, թե ինչպես են առաջ գնալու սահմանազատման և սահմանագծման գործընթացում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովի՝ առաջիկայում Մոսկվայում կայանալիք հանդիպմանը։

Նրա խոսքով, մոսկովյան հանդիպման օրակարգում, բնականաբար, լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերող հարցեր, այսինքն՝ որպես առաջին հանդիպման շարունակություն, որպեսզի աշխատանքային խմբերը կարողանան քննարկել, թե ինչպես ենք առաջ գնալու այս գործընթացում։ Ըստ նրա. «Ինչ վերաբերում է հանդիպման օրվան և ժամին՝ աշխատանքային խմբի կողմից անպայման հայտարարություն կլինի»։ 

Անդրադառնալով հայկական հանձնաժողովի փոքրաթիվ և ոչ թիրախային մասնագետներով հագեցած լինելու, ինչպես նաև ընդդիմադիր գործիչներին չներգրավելու հարցին՝ Գրիգորյանը նկատեց՝  աշխատանքային խմբում ներգրավված աձանց թվաքանակը մեծ նշանակություն չունի. «Որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը պատրաստություն է անցնում։ Ինչ վերաբերում է մասնագետներին, ընդդիմադիր գործիչներն ընդհանրապես ներկայացված չեն գործադիրում, և դա տրամաբանական է»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական