ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտարարել է, թե ջանքեր է գործադրում՝ աջակցելու գերիների, պահվող քաղաքացիական անձանց ու անհետ կորած անձանց վերադարձի ուղղությամբ։
ՄԻՊ-ը նաև նշել է, թե աջակցում են գերիների ընտանիքների խնդիրների լուծմանը. «Դրանք սոցիալական են, տնտեսական ու հոգեբանական, այս առումով մենք շատ ակտիվ ենք ներգրավված ընտանիքների հետ աշխատանքներում, պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, նաև հետևում ենք գործերի ընթացքին»։
ՄԻՊ-ը կարևորել է նաև ատելության ու բևեռացված խոսքի դեմ աշխատանքը. «Այս առումով մենք սկսել ենք այս խոսակցությունները տարբեր շահակիցների հետ, դրանք նաև ԶԼՄ-ներն են, որոշ պատգամավորներ, նաև քաղհասարակությունը»։
Գրիգորյանն անդրադարձել է նաև քաղաքական գործընթացներին երեխաների մասնակցությանը. «Որևէ միջոցառման կամ հավաքի երեխաների մասնակցությունը չպետք է միջոց դարձնել մեծահասակների քաղաքական կարծիքի արտահայտման համար»։