Քաղաքական

Հայկ Սարգսյանն ու Տիգրան Խաչատրյանը կալանավորվել են

Հայկ Սարգսյանն ու Տիգրան Խաչատրյանը կալանավորվել են

Մայիսի 30-ին կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ զանգվածային անկարգությունների գործով կալանավորվել են Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը:

Նրանց փաստաբանները, սակայն, պնդում են, որ Սարգսյանն ու Խաչատրյանը հանցագործություն չեն կատարել, և որ նրանց մեղադրանք է առաջադրվել մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա:

Հիշեցնենք՝ «Դիմադրության շարժումը» բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարական երրորդ մասնաշենքի մոտ: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները փորձել էին հանդիպել նախարարներին, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել, որոշ ժամանակ անց ցուցարարների ու ոստիկանների մեջ բախումներ էին սկսվել: Ավելի ուշ ՔԿ-ն հայտարարեց զանգվածային անկարգությունների կապակցությամբ քրեական գործ հարուցելու մասին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական