ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտակա/ն հանձնաժողովների համատեղ նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին հարցին:
Նրա խոսքով. «Մենք պետք է որոշում կայացնենք՝ ամբողջությա՞մբ ենք ընդունում բոլորի նկատմամբ, թե՞ փուլ-փուլ ենք գնում:
Ինչ վերաբերում է տեխնիկական մասի ապահովմանը, ապա մեր համակարգերը զարգացնելու մասով բավականին մեծ գումարներ ունենք: Կարծում եմ՝ որոշումը կայացնելու արդյունքում տեխնիկական որևէ խնդիր ՊԵԿ-ի կողմից չի լինի»: