Քաղաքական

Միշուստինը շնորհավորել է Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ

Միշուստինը շնորհավորել է Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը։

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ փոխանցում անկեղծ շնորհավորանքներ Ծննդյան օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր նշանակալի ավանդը ռուս-հայաստանյան արդյունավետ համագործակցության զարգացման գործում՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության վրա:

Կառավարությունների միջև տարվում է ակտիվ աշխատանք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկ, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի առաջմղման նպատակով: Համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ինտեգրացիայի խորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հետաքրքրություններին:

Ի սրտե ցանկանում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական