«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն այսօր շարունակել են իրենց բողոքի գործողությունները։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երթի մասնակիցներին կոչ է արել ոստիկանների հետ կոնֆլիկտ չհրահրել, քանի որ իրենց միակ նպատակը նախարարների հետ պատգամավորների հանդիպումն է, որպեսզի հասկանան նրանց դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ:
ՀՀ ԱԳՆ-ի մոտից երթով գնացել են ԵՊՀ։ Բանակցություններից հետո ոստիկանները ԱԺ պատգամավորներին թույլ են տվել մուտք գործել մայր բուհ. ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է օրեր առաջ իրենց հրապարակած հայտարարության տեքստը, որով պատգամավորները մտնելու են շենք՝ հասկանալու՝ արդյո՞ք ԵՊՀ դասախոսական կազմը համաձայն է այդ կետերի հետ։