«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ երեկ երեկոյան ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը: Նրա ձերբակալության մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Նշենք, որ վերջերս Հայկ Սարգսյանը «Դիմադրության» շարժման ցույցերի ակտիվ մասնակիցների թվում է:
Հայկ Սարգսյանը նախկինում անցնում էր քրեական գործով՝ մեղադրվում սպանության փորձի ու ապօրինի զենք կրելու համար, սակայն դատարանն արդարացրել էր նրան սպանության փորձի գործով, իսկ ապօրինի զենքի դրվագով նրա հանցանքը չէր ապացուցվել:
Ձերբակալվել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որը ևս ընդդիմության ցույցերի ակտիվ մասնակիցների թվում է:
Նախկինում Տիգրան Խաչատրյանը պարբերաբար հայտնվել է միջադեպերի կիզակետում. նա անցնում է նաև անօրինական վարորդական վկայականներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործով: