Քաղաքական

Ընդդիմությանը ձայն տված 21%-ից նույնիսկ 2%-ը չի աջակցում. Սիմոնյան

Ընդդիմությանը ձայն տված 21%-ից նույնիսկ 2%-ը չի աջակցում. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմության գործողություններին՝ պնդելով, որ լեգիտիմության խնդիր իրենք էլ ունեն։

Նրա խոսքով. «Ժողովուրդն իրենց քվե է տվել, որ իրենք փողոցում լինե՞ն, բա ինչո՞ւ գործի չեն գալիս։ Իրենք իրենց թույլ են տալիս ասել, որ վարչապետը և այսօրվա իշխանությունը լեգիտիմությունը կորցրել են, բայց ակնհայտ է, որ լեգիտիմության խնդիր այսօր հենց իրենք ունեն, որովհետև իրենց 21 տոկոս քվե տված ժողովրդի նույնիսկ 2 տոկոսն իրենց չի աջակցում, փողոց դուրս չի գալիս։ Սա վերածվել է մարդկանց նեռվայինացնելու, խցանումներ ստեղծելու մանյայի»։

Սիմոնյանի խոսքով. «Ընդդիմության գործելաոճն Ադրբեջանի նախագահի հետ համահունչ է: Այն անընդհատ համընկնում է բանակցությունների եւ սահմանում գործընթացների հետ։ Ակնհայտ է, որ այդ գործողությունները համատեղ են անցկացվում»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական