Քաղաքական

Մտադրված են մանդատներից զրկելու հարցով դիմել ԱԺ խորհրդին

Մտադրված են մանդատներից զրկելու հարցով դիմել ԱԺ խորհրդին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների բացակայություններին, նշելով, որ տրամադրված է  ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով դիմել Ազգային ժողովի խորհրդին։

Նրա խոսքով. «Ընդհանուր առմամբ՝ որոշում չկա։ Ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին։ Կարծում եմ, որ չի կարելի երբ ուզենալ՝ գալ նիստի, երբ ուզենալ՝ չգալ»։

Նա անդրադարձել է նաև Արցախի խնդրին՝ նշելով. «Ես չեմ դժվարանում ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ես ասում եմ, որ չեմ ասելու, որովհետև դա նշանակում է բանակցությունների ընթացքում ինչ-որ գիծ դնել։ Ամեն րոպե իրավիճակ է փոխվում և բանակցություններն ամեն րոպե իրավիճակ են փոխում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական