ԱԺ փոնխագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե ոստիկանները հարվածել են իրեն ու այլ պատգամավորներին։
Նրա խոսքով. «Խփել են ինձ, Աշոտ Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին։ Ես դրանք իմ աչքով եմ տեսել, վստահ եմ, որ մնացած պատգամավորներին՝ ևս։ Տեսա Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին։ Շատ հստակ հանձնարարություն են ունեցել, այդ կարմիրբերետավորները ղեկավարվում են հայտնի օլիգարխների կողմից։ Ակնհայտ է, որ իրենց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, ովքեր ակնհայտ հանցագործություններով հարձակվում են քաղաքացիների ու պատգամավորների վրա։ Եթե իրենց թվում է մարսելու են՝ սխալվում են»։