Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել ակցիայի 111 մասնակից։
Radar Armenia-ն ՀՀ ոստիկանությունից նաև տեղեկացավ, որ ոստիկանության 3 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։
Հիշեցնենք՝ այսօր ընդդիմադիրները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ, իսկ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ցանկացել են հանդիպել նախարարների հետ։