Քաղաքական

Միջադեպ՝ Ֆրանսիայի հրապարակում

Միջադեպ՝ Ֆրանսիայի հրապարակում

Ֆրանսիայի հրապարակում գիշերը միջադեպ է տեղի ունեցել:

«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը մանրամասներ է ներկայացրել՝ տեղեկացնելով, որ մի քաղաքացի անցել է վրանների մոտով ու հայհոյել մարդկանց. «Այնուհետև սադրանքի հիմնական կեղտոտ նպատակին հասնելու նպատակով միացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերն ու մոտեցել մյուս վրանների քաղաքացիներին, բացահայտ պրովոկացիաներով կրքեր է թեժացրել: Այդ ընթացքում սադրիչին են մոտեցել այն երիտասարդներից մի քանիսը, որոնց սադրիչը հայհոյել էր մինչև ուղիղ եթեր միացնելը:

Տղաները, բնականաբար, եղել են բորբոքված և անհրաժեշտ պատասխան են փորձել հասցնել սադրիչին, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկաները նկատելով կազմակերպված սադրանքը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և սադրիչին հեռացրել են Ֆրանսիական հրապարակից»:

Քաղաքացու ուղիղ եթերում երևում է, թե ինչպես է ինքը մոտենում վրաններում գտնվող քաղաքացիներին ու հարցնում, թե ուր է Արթուր Վանեցյանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական