Քաղաքական

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը։ Այս մասին տեղեկացրել է ԱԺՄ նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, գրելով․ «Շատ ցավալի,տխուր լուր․․․Մեզնից հեռացավ  «Ղարաբաղ» կոմիտեի պայծառ անդամ Դավիթ Վարդանյանը։ Ափսոս ու ափսոս․․․Լույսեր մեջ մնաս,Դավիթ ջան․․»։

Վարդանյանը 1989թ. հունվարից մայիսը բանտարկված է եղել «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ։ 1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետ։

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք)։ ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ։

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով)։ ԱԺՄ խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ԱԺՄ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺՄ խմբակցության անդամ։ ԱԺՄ անդամ։

2000-2003 թթ. եղել է Պետական գույքի կառավարման նախարար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական