Քաղաքական

Վարդան Օսկանյանին քննիչ հանձնաժողով հրավիրելու ծանուցում է ուղարկվել. ցանկում նաև Լիպարիտյանն է. «Ֆակտոր»

Վարդան Օսկանյանին քննիչ հանձնաժողով հրավիրելու ծանուցում է ուղարկվել. ցանկում նաև Լիպարիտյանն է. «Ֆակտոր»

Factor.am-ի տեղեկություններով 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը որոշել է հունիսի ընթացքում հանձնաժողով հրավիրել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին և ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանին:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա փոխանցմամբ՝ հրավերը Վարդան Օսկանյանին արդեն ուղարկվել է, հանձնաժողովը ճշտում է Լիպարիտյանի հասցեն, որպեսզի նրան ևս հրավեր ուղարկի:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական