Մի խումբ ցուցարարներ այսօր Չարենցավանի մոտ փակել են Երևան-Սևան մայրուղին՝ խոչընդոտելով երթևեկությունը։ Նրանք սկսել են վանկարկել «Առանց Նիկոլ Հայաստան»։
Ոստիկանները սկզբում փորձել են բանակցել՝ մայրուղին բացելու և երթևեկության վերականգնման ուղղությամբ։ Այնուհետև նրանք սկսել են ուժի գործադրմամբ ճանապարհից հեռացնել այդ քաղաքացիներին։