Քաղաքական

Որքա՞ն մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին մայիսի 1-26-ը

Որքա՞ն մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին մայիսի 1-26-ը

Սկսած մայիսի 1-ից Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի կողմից իրականացվում է ընդդիության ցույցերի մասնակիցների հաշվարկ։ 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀԿ-ի կողմից արված հաշվարկները մայիսի 1-ից մինչև մայիսի 26-ը ընկած ժամանակահատվածում:

Մայիսի 1 - 12500 մարդ
Մայիսի 2 -   3800 մարդ
Մայիսի 3 -   5600 մարդ(ԱԺ)
Մայիսի 4 -   5000 մարդ
Մայիսի 5 -   4200 մարդ
Մայիսի 8 -   1150 մարդ(Գյումրի)
Մայիսի 9 -   7700 մարդ
Մայիսի 13-  3250 մարդ
Մայիսի 17-  4300 մարդ
Մայիսի 19-  2800 մարդ
Մայիսի 24-    553 մարդ
Մայիսի 26-  2650 մարդ

 

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով իրենց կողմից հանրահավաքների մասնակիցների հաշվարկին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարևոր է, որ ցույցերի քանակի մեր հաշվարկը կասկած չհարուցի
Խոսեցի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ, ով այսօր կասկածի տակ էր առել հավաքի մասնակիցների թվի մեր հարշավրկենրը։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» անունից պարոն Ռուստամյանին առաջարկեցի այն, ինչ օրեր առաջ առաջարկել էի ընդդիմության այլ ներկայացուցիչներին։ Մասնավորապես`

  • Ընդդիմությունը բեռնի մեր (uic.am) կայքում դրված հաշվարկներով նկարները ու համոզվի դրանց ճշմարտացիության մեջ։
  • Ընդդիմության ներկայացուցիչները ներկա լինեն հավաքի մասնակիցների քանակի հաշվարկին։ Թեյ-սուրճ էլ կհյուրասիրենք։
  • Ընդդիմությունը որոշի, թե որ ժամին կատարվի լուսանկարը, որով հաշվարկվում է ցույցի քանակը, որ վստահ լինենք, որ պիկի պահին է։
  • Եթե ընդդիմությունը նախապես հայտնի երթի երթուղին ու դրանում լինի աէրոֆոտոնկարահանման հարմար տեղ ու պահ, ապա մենք կհաշվարկենք նաև երթի մասնակիցների քանակը»:

 

Հանրահավաքի մասնակիցների հաշվարկի մեթոդաբանությունը և հրապարակվող թվաքանակները կասկածի տակ է դրվում ընդդիմության կողմից, բայց մինչ այս պահը նույն ընդդիմադիրների կողմից չի ներկայացվում ապացուցողական այլ փաստական տվյալներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական