Քաղաքական

Սուբվենցիոն ծրագրերի հայտերի ստացման գործընթացում դրական դինամիկա կա

Սուբվենցիոն ծրագրերի հայտերի ստացման գործընթացում դրական դինամիկա կա

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հայտարարել է, թե Հայաստանում համայնքների խոշորացումից հետո սուբվենցիոն ծրագրերի հայտերի ստացման գործընթացում դրական դինամիկա կա: 

Կառավարության նիստում նա նշել է. «Եթե միջինացված տվյալ ասեմ, ապա 2019 թվականին մեկ մարզի կտրվածքով եղել է 1,5 մլրդ դրամի սահմաններում: Այսօր արդեն տասնապատիկ ավելի աճ ունենք: 2021 թվականին թվում էր, թե կարողությունների աճը հասել է այն մակարդակին, որ համայնքներն ավել հայտեր չեն ներկայացնելու»։ 

Ըստ Համբարձումյանի՝ այսօր ստացված հայտերի նախական տվյալներով արժեքը կազմում է մինչև 13 մլրդ դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, նշեց, որ 2018 թվականից մինչ այսօր մոտավոր 350 մլն դոլարի ներդրում է կատարվել. «Այդ թիվը գնալով աճելու է: Ցավոք, մեր համայնքներում այնքան շատ են խնդիրները՝ ճանապարհներ, լուսավորություն, որ մեծ ներդրումների պոտենցիալ կա: Այնպես որ, համայնքների խոշորացման ու դրան հարակից որոշումները շատ կարևոր են»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական