Քաղաքական

Արբանյակը գործելու է առնվազն 4 տարի. ԲՏԱ փոխնախարարը մանրամասներ է հայտնել

Արբանյակը գործելու է առնվազն 4 տարի. ԲՏԱ փոխնախարարը մանրամասներ է հայտնել

«SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:

ՀՀ Բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը Radar Armenia-ի հետ զրույցում մանրամասնեց, որ արբանյակը գործելու է առնվազն 4 տարի։

Նրա խոսքով, հիմա խնդիր է դրված Հայաստանում զարգացնել այդ ոլորտը. «Վարչապետն էլ ասաց, որ 2022-23թթ. մենք ունենալու ենք կառավարման կենտրոն։ Այդ ենթակառուցվածքի հիմքում արդեն ձևավորվելու է էկոհամակարգ ինչպես տիեզերական սարքերի արտադրության, այնպես էլ այդ ոլորտում ձեռնարկությունների ակտիվացման ու զարգացման համար»։ Սահակյանը նշեց՝ այդ արբանյակն օգտագործվելու է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքաշինության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում. «Հիմա բոլոր գերատեսչությունների հետ աշխատում ենք, որ բացահայտենք կարիքները»։

Ըստ նրա, Հայաստանն ունի բավարար փորձ ու գիտելիք, և հիմա այդ ամենը պետք է վերակենդանացնել։ Փոխնախարարի խոսքով, արդյունքները կերևան ոչ թե միանգամից, այլ մի քանի տարի անց։ 

Արևմտյան ընկերությունների հետ համագործակցությունն էլ, ըստ փոխնախարարի, պայմանավորված է եղել բացառապես մասնագիտական հանգամանքով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական