Քաղաքական

Հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողը վերադարձվել է հայկական կողմին

Հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողը վերադարձվել է հայկական կողմին

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 23-ին անհայտ հանգամանքներում հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ գերեվարված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին ադրբեջանցիներն այս շաբաթ կհանձնեն հայկական կողմին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական