ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է կառավարության շենքը շրջափակելու մտադրության մասին։
Նրա խոսքով. «Կգա օրը՝ կշրջափակվի նաև Կառավարության շենքը։ Մենք ունենք ծրագիրը և ըստ օրվա ռեսուրսի, ըստ նպատակահարմարության որոշում ենք այդ օրը որ շենք պետք է ենթարկվի շրջափակման։ Նախագահականում կա 155 աշխատակից, դրանից մի փոքր ավելի քիչ ԱԽ-ում, որի շենքը ևս շրջափակված էր։ Դրանից առաջ ԱԳՆ և այլ նախարարությունների շանքերն էին շրջափակվել»։ Սաղաթելյանը հայտարարել է, թե իրենց խնդիրը պետական կարևոր հաստատությունների շրջափակումն էր, և իրենք քաղաքացիները իրենց առջև դրված խնդիրը լուծել են։