Քաղաքական

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը ողջունել է Հայաստանի տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորմանն ուղղված քայլերը

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը ողջունել է Հայաստանի տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորմանն ուղղված քայլերը

Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բուլղարական երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացման ընթացքը: Քննարկելով հայ-բուլղարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծել են երկկողմ հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Բուլղարիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովան ողջունել է Հայաստանի ջանքերն ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են կեղծ տեղեկատվության ռիսկերը` որպես մերօրյա լուրջ մարտահրավեր, ինչի շրջանակներում անդրադարձ է կատարվել երկկողմ հետագա համագործակցությանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական