«Դիմադրության» շարժման անդամները բացեցին Հայաստանի նախագահական նստավայրի, ինչպես անվտանգության խորհրդի շենքի մուտքերը:
ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում նշեց, թե նախագահական նստավայրը և անվտանգության խորհրդի շենքերի մուտքերը փակելու իրենց գործողությունների արդյունքում նախագահի աշխատակազմի, ինչպես նաև անվտանգության խորհրդի աշխատակիցները չեն կարողացել ներս մտնել: Սաղաթելյանը հավելեց, որ այլևս անիմաստ է շենքերը շրջափակման մեջ պահելը, քանի որ երկու շենքում էլ մարդ չկա:
Նրա խոսքով. «Ես կոչ եմ անում մեր մյուս հայրենակիցներին, որոնք այս պահին գտնվում են անվտանգության խորհրդի շենքի դիմաց և նախագահականի մյուս մուտքերի մոտ, դադարեցնել շրջափակումը, միանալ մեզ, որպեսզի երթով շարունակենք անհնազանդության այլ ակցիաները»: