Քաղաքական

ՌԴ-ն պատրաստ է սահմանազատման հարցում օգնել Հայաստանին և Ադրբեջանին. փորձագիտական թիմը ձևավորված է

ՌԴ-ն պատրաստ է սահմանազատման հարցում օգնել Հայաստանին և Ադրբեջանին. փորձագիտական թիմը ձևավորված է

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման հարցում:

Նրա խոսքով. «Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին։ Դա գրանցվել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին՝ Սոչիի գագաթնաժողովում ընդունված երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ և բազմիցս հաստատվել է բոլոր շփումների ընթացքում»:

Իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Զախարովան նաև անդրադարձել է սահմանազատման ու սահմանագծման գործընթացին. «Ռուսաստանը բացառիկ փորձագիտական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Մեր տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութեր։ Ուրախ կլինենք մեր փորձը կիսել հայ և ադրբեջանցի ընկերների հետ՝ հանձնաժողովի գործունեության շրջանակներում: Ինչպես գիտեք, ռուս փորձագետների թիմը խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար արդեն ձևավորվել է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական