Քաղաքական

Օրինագծով կարգավորվում են լիզինգատու-լիզինգառու հարաբերությունները

Օրինագծով կարգավորվում են լիզինգատու-լիզինգառու հարաբերությունները

Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական օրենսգրքում» և «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի խոսքով՝ նախատեսվում է  լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը. «Առաջարկվում է սահմանել լիզինգի առարկա տրանսպորտային միջոցների բացթողման արգելք այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով ամրագրվել է լիզինգառուի կամ վերջինիս լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանից»։

Նախագծի ընդունմամբ, ըստ Մինասյանի, կկանխվի լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի՝ սահմանը հատելու հետ կապված խնդիրները: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական