Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասել է, որ Ազգային ժողով չի գնալու. «Խորհրադարանում անելիք չունեմ, լինելու եմ փողոցում՝ ժողովրդի հետ։ Ես, առհասարակ, խորհրդարանում հարցուպատասխանի չեմ մասնակցել, որովհետև համարում եմ, որ անիմաստ զբաղմունք է սուտասան ու անպատասխանատու մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, թե իրենք այսօր այս կապակցությամբ հայտարարություն կտարածեն։