«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները մեկնարկել են վաղ առավոտից։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները ՀՀ նախագահի նստավայրի մոտ են։ Նրանք փակել են շենքի մուտքերը։ Ըստ ցուցարարների՝ նպատակ ունեն թույլ չտալու, որ աշխատակիցները մտնեն նախագահականի շենք։
Ոստիկանները փորձում են հեռացնել ցուցարարներին դարպասների մոտից։