ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հերքել է լուրերը, թե իբր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն ուշացած է գնացել։
Ըստ Հունանյանի. «Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։
Մամուլին կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից»։
Նշենք, որ նախարարի՝ հանդիպմանն իբր ուշանալու մասին գրել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։