Քաղաքական

Մինչև հիմա ունենք 39 գերի. Փաշինյան

Մինչև հիմա ունենք 39 գերի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մինչև հիմա ունենք 39 գերի։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նշել է. «Ցավոք սրտի, մենք մինչև հիմա 39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո»:

Նա վստահեցրել է, որ գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը՝ գերիներին վերադարձնելու ուղղությամբ. «Բայց ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունն ու ճնշումն ապահովելն է, որ մեր քաղաքացիներն օր առաջ վերադառնան հայրենիք»։

Փաշինյանի խոսքով. «Եվրամիության և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ գերեվարված մեր հայրենակիցներն օր առաջ պետք է վերադարձվեն: Մեր դիրքորոշումն այդ է, և մենք փորձում ենք այդ հարցում էլ մաքսիմալ ջանք գործադրել, որպեսզի օր առաջ խնդիրը լուծենք:

Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը, բայց մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ բոլոր ռազմագերիները, պահվող անձինք, պատանդները պետք է վերադարձվեն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական