Քաղաքական

Այսօր կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Այսօր կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունը։ Նշենք, որ քննությունը հիմնականում անցել է դռնփակ ռեժիմով։ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին վերացնել ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցը։
 
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի այսօր՝ ժամը 17։30-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական