Քաղաքական

ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել քաղաքացի

ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել  քաղաքացի

ՀՀ ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել մեկ մարդ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։

Քաղաքացին բերման է ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։

Հիշեցնենք՝ առավոտից ցուցարարները փակել էին ԱԳՆ շենքը, որից հետո ոստիկանները փորձել էին բացել մուտքերը։ Հրմշտոց էր սկսվել կարմիրբերետավորների և «Դիմադրություն» շարժման մասնակիցների միջև։ Հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր Ֆրանսիայի հրապարակ վերադառնալու մասին։

Մինչ այդ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել էին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ է։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական