ԱԺ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն անդրադարձել է Փաշինյան, Ալիև, Միշել եռակողմ հանդիպմանը։
Նրա խոսքով, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խուսափել է «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունն օգտագործեուց, որովհետև ուզեցել է բալանսավորված հայտարարություն ունենալ. «ԵՄ-ն բալանսավորում է իր շահերը Հայաստանի և Ադրբեջանի հետ»:
Դիտարկմանը, որ այդուհանդերձ, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բառապաշար է փոխվում, Եղոյանն արձագանքեց. «Իր բառապաշարն է փոխվում: ԵՄ-ն առանձին խաղացող է, ինքն ունի իր շահերը և Հայաստանի հետ, և Ադրբեջանի հետ»: