ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԳ նախարարի տեղակալ Մնացականի հետ հանդիպմանը։
Ինչպես հայտնի է՝ Արտաքին գործերի նախարարության շենք ներխուժած ընդդիմադիր պատգամավորներն այսօր հանդիպել են ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին և պահանջել, որ փոխնախարարը տեսախցիկների առաջ պաշտոնապես հայտարարի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Փոխնախարարը, սակայն, չի պատասխանել նրանց այդ հարցին։
Վլադիմիր Վարդանյանը կատարվածը որակեց հոգեբանական խոշտանգում։ Նրա խոսքով. «Խոշտանգումն ընդգրկում է նաև հոգեբանական խոշտանգման էլեմենտներ։ Եվ այս կարգի վարվելակերպը շատ է նմանվում ոչ ավել, ոչ պակաս տարիներ առաջ Մերձավոր Արևելքում որոշ խմբավորումների կողմից տեսախցիկների առջև արվող հայտարարություններին»։