«Դիմադրություն» շարժման ակտիվիստներն այսօր շրջափակել են ՀՀ ԱԳՆ շենքը, իսկ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոստիկանների ուղեկցությամբ մտել են ԱԳՆ։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է,՝ «Մեր պատգամավորները ցանկանում են բարձրանալ նախարարության շենք, փոխանցել ժողովրդի ուղերձը»։
Նրանք հանդիպել են ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ է։
Որոշ ժամանակ անց ոստիկանությունը գործողություններ է սկսել՝ ԱԳՆ շենքի մուտքերը բացելու համար։