«Դիմադրության» շարժման մաս կազմող ՀՅԴ և Հայրենիք կուսակցություններից հայտնում են վաղ առավոտից իրենց ներկայացուցիչների բնակարաններում խուզարկություններ իրականացնելու մասին:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե ոստիկանները խուզարկություններ են անում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում:
Իսկ «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը հայտնել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին:
Պատճառների մասին ընդդիմադիներն առայժմ ոչինչ չեն ասում: