Քաղաքական

Հավատարմագրման կարգի և պետական մարմնի աշխատակարգի կանոնների խախտումը՝ լրագրողին հավատարմագրումից զրկելու հիմք

Հավատարմագրման կարգի և պետական մարմնի աշխատակարգի կանոնների խախտումը՝ լրագրողին հավատարմագրումից զրկելու հիմք

Ազգային ժողովում քննարկվեց ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից:

Օրենքի հեղինակներից ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց. «Ընդ որում՝ լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է այդ կանոնները:

Քանի որ պրակտիկ կյանքում արձանագրում ենք մի քանի անգամ խախտում նույն լրագրողի կողմից, պետական մարմինը կդադարեցնի այդ լրագրողի հավատարմագրումը՝ լրատվամիջոցներին հնարավորություն տալով փոխարինել լրագրողին այլ լրագրողով:

Կարծում եմ՝ սա փոփոխություն է պետական մարմիններում համակեցության կանոնները պահպանելու մասին, սա փոփոխություն է լրագրողների բնականոն աշխատանքն ապահովելու մասին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական