ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ինչպես և հայտարարել էինք, այսօր՝ վաղ առավոտից, շարունակվում են անհնազանդության ակցիաները. մեր հարյուրավոր քաղաքացիներ ամենատարբեր ձևերով ամեն օր դրսևորում են իրենց արդար բողոքը:
Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն։
Վաղը՝ մայիսի 24-ին, առավոտյան ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք:
Իսկ նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, այս անգամ արդեն՝ Սասունցի Դավթի արձանի մոտ կմեկնարկի մեր հանրահավաքը:
Այս շաբաթվա ընթացքում մենք մեր ավանդական հանրահավաքները մեկնարկելու ենք Երևանի տարբեր վարչական շրջաններից՝ այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը:
Եվ ուրեմն, կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում»։