ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվելու։
Նրա խոսքով՝ Հայաստանի 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները պատասխանել են բողոքի շարժման մասնակիցների բարձրացրած բոլոր հարցերին: Ըստ փոխվարչապետի՝ նախադրյալներ չկան կանխատեսելու տարբեր սցենարներ, այդ թվում՝ նոր ընտրությունների անցկացման հետ կապված. «2021 թվականի հունիսին Հայաստանում կայացած բացարձակ ժողովրդավարական, ազատ և լեգիտիմ խորհրդարանական ընտրությունները տվել են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այժմ բարձրացնում է փոքրամասնության բողոքի շարժումը»։