ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է, թե Հայաստանում իրեն անհանգստացնողն ատելության խոսքն է:
«Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում նա նշել է. «Ես լսում եմ որոշակի մեկնաբանություններ, տեսնում եմ որոշակի հրապարակումներ, ես ցնցվում եմ այն լեզվի պատճառով, որը գործածվում է, և այն գործածվում է ինստիտուտներում, հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն, օրինակ՝ Ազգային ժողովը»։
Անդրեա Վիկտորինի խոսքով՝ ինքը կողմ է բարեվարքության կանոններ ներդնելուն և տեսնում է, որ Հայաստանում շատ հեշտ է որևէ անձի կամ միջազգային հանրությանը թիրախավորել. «Դա հասնում է մի մակարդակի, որ ես ասում եմ՝ լավ, արդյո՞ք ընդունում եմ այս քննադատությունը՝ ո՛չ, քանի որ դա անցնում է կարմիր գիծ»։