«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն այսօր ճանապարհներ չեն փակի. ավելի վաղ այդ մասին տեղեկացրել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Փոխարենը քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պարզաբանել է, որ նախագահականում է լինելու Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան. «Մենք այնտեղ կհայտնենք մեր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումները, ինչպես նաև այս իշխանության բոլոր այն ստերը, որոնցով խաբում են ողջ աշխարհին։ Արտահայտելու ենք մեր քաղաքական պահանջները»։