Քաղաքական

Լիտվայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լիտվայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Լիտվայի նախագահը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանն ու գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական