Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Վիլնյուսը սատարում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսությանը։
Նրա խոսքով. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը ևս ուղղված են այդ օժանդակությանը»։
Ըստ նախագահի՝ «Մենք լայն շրջանակ ենք ներկայացնում ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Ողջունում եմ ՀՀ կառավարության ջանքերը՝ հատկապես արդարադատության համակարգում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք շարունակեք ժողովրդավարության այս ճանապարհը, որը կհանգեցնի սոցիալ-տնտեսական զարգացման»։