Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է ԼՂ խնդրին։
Դեսպանն օրերս «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե «ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը՝ իր ապագան որոշելու հարցում»։
Այսօր լրագրողի հարցին՝ ինչպե՞ս պետք է արտահայտվի այդ դերակատարումը, Թրեյսին ասել է. «Կարծում եմ՝ այս պահին կարևորն այդ սկզբունքի ամրագրումն է ու ոչ որոշակի մանրամասների վերհանումը։ Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, կողմերը, առաջ շարժվելու ճանապարհին զուգընթաց, այդ հարցերի վերաբերյալ պետք է համաձայնության գան»։