Թուրքիան չի կարող չափից դուրս ազդել Թյուրքական պետությունների կազմակերպության իր գործընկերների վրա, քանի որ Կենտրոնական Ասիայի երկրները ևս զգալի կշիռ ունեն։ Այս մասին հայտարարել է Չինաստանում Ղազախստանի դեսպան Գաբիտ Կոյշիբաևը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունում պանթյուրքիզմի մասին խոսք չկա։ «Ես շատ հաղորդագրություններ եմ կարդացել չինարեն և ռուսերեն, որում մտահոգություն է հնչում պանթյուրքիզմի կամ նեոօսմանիզմի մասով։ Սակայն ներկա պայմաններում Թուրքիան չի հանդիսանում մեծ ուժ, այն գտնվում է Արևմտյան Ասիայում, իսկ Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպիսիք են Ղազախստանն ու Ուզբեկստանը, նույնպես զգալի աղդեցություն ունեն։ Այդ պատճառով՝ քիչ հավանական է, որ Թուրքիան կազմակերպությունում այլ երկրների նկատմամբ գերիշխելու է»։ Դիվանագետը նշել է, որ պանթյուրքիզմը, որպես գաղափարախոսություն, «անհետացել է 100 տարի առաջ և հիմա մեծ ճանաչում չունի»։ «Մենք կազմակերպությունում չենք խոսում պանթյուրքիզմի մասին, և Թուրքիան չի կարող մեր հարևանների վրա ազդեցություն ունենալ»