Միջազգային

Օտարերկրյա պետությունները կոչ են արել լքել Ուկրաինայի տարածքը

Օտարերկրյա պետությունները կոչ են արել լքել Ուկրաինայի տարածքը

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին շտապ լքել Ուկրաինայի տարածքը։

Գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ այս քայլը բացատրվում է «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճող լարվածությամբ»։

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նման կոչով դիմել է իր քաղաքացիներին։ Ավստրալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «շատ վտանգավոր» է անվանել։

Բացի այդ, Կիևից դեսպանատան աշխատակիցներին տարհանել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի գերատեսչությունը: Բաց կմնա միայն Կիևում դեսպանությունը, սակայն չի կարողանա անձնական հյուպատոսական ծառայություն իրականացնել:

Իսրայելը ևս սկսել է դիվանագետների ընտանիքների տարհանումը Կիևից: Բացի այդ, Իսրայելի իշխանությունները խորհուրդ են տվել Ուկրաինայում բնակվող Իսրայելի քաղաքացիներին չմոտենալ «թեժ կետերին», իսկ Ուկրաինա այց ծրագրողներին՝ հրաժարվել դրանից:

Փետրվարի 11-ին էլ Նորվեգիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ էր արել լքել Ուկրաինան, Հարավային Կորեայի իշխանությունները որոշել են փետրվարի 13-ից արգելել իրենց քաղաքացիներին մեկնել այդ երկիր, այնտեղ գտնվողներին էլ կոչ են արել անհապաղ լքել երկիրը: Նիդերլանդների և Լատվիայի իշխանությունները ևս իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել հեռանալ Ուկրաինայից:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես առաջարկել էր, որ բոլոր ամերիկացիները լքեն Ուկրաինան առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական