Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները լիագումար նիստում հավանություն են տվել օրենսդրական ուղղումներին, որոնք չեղարկում են հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Ղազախստանի ժողովրդական ասամբլեայում և Անվտանգության խորհրդում նրա ցմահ նախագահությունը: Պալատի սահմանադրական օրենսդրության, դատական համակարգի և իրավապահ մարմինների կոմիտեի եզրակացության համաձայն, ուղղումներն ուղղորդված են ՂԺԱ-ի նախագահի և ԱԽ-ի նախագահի լրազորությունները երկրի նախագահին փոխանցելուն: Ասամբլեայի մասին օրենքում բացառվում Է Ղազախստանի առաջին նախագահի՝ Ելբասիի (ազգի առաջնորդի), այն ցմահ գլխավորելու իրավունքը, իսկ Անվտանգության խորհրդի մասին օրենքում՝ ԱԽ-ն ցմահ գլխավորելու իրավունքը: Խորհրդարանում քննարկվում են սահմանադրական օրենքների փոփոխություններն ու լրացումները, որոնք պահպանում են Հանրապետության սահմանադրական օրենքի կազմի մեջ մտնելու Նազարբաևի իրավունքը, ինչպես նաև հանդես գալ կառավարությունում և խորհրդարանում։