Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես է եկել հայրենակիցներին ուղղված տեսաուղերձով՝ հայտարարելով, որ այժմ ինքը թոշակառու է, վաստակած հանգստի մեջ է երկրի մայրաքաղաքում և այնտեղից չի հեռացել, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նազարբաևը ասել է, որ գործող նախագահ Տոկաևը լիարժեք իշխանություն ունի՝ զբաղեցնելով նաև Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը և շուտով ընտրվելու է «Նուր Օտան» («Հայրենիքի լույսը») կուսակցության նախագահ: Նա շնորհակալություն է հայտնել ղազախստանցիներին իր նախագահության օրոք իրականացված ռեֆորմների և արդիականացման քաղաքականությանը՝ կոչ անելով իր հայրենակիցներին աջակցել նաև նախագահ Տոկաևի բարեփոխումների ծրագրին: Երկրի առաջին ղեկավարը նաև հերքել է Ղազախստանի քաղաքական էլիտայում առկա կոնֆլիկտի մասին լուրերը: