ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի ղեկավար Ջերալդ Քոնոլին այն կարծքին Է, որ դաշինքի կողմից անվտանգության շուրջ առաջարկությունները Մոսկվային հանձնելուց հետո «այժմ քայլը Ռուսաստանինն Է»։ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն նախօրյակին Ռուսաստանին են փոխանցել անվտանգության երաշխիքների շուրջ առաջարկությունների իրենց պատասխանները: Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքը պատրաստ Է որքան կարելի Է շուտ Մոսկվայի հետ սկսել քննարկել ռիսկերի նվազեցման հարցերը, հստակությունը, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, հրթիռների տեղակայումը, զորավարժությունները եւ միջուկային քաղաքականությունը: Ստոլտենբերգը նաեւ արտահայտվել Է Բրյուսելում եւ Մոսկվայում երկու կողմերի ներկայացուցչությունների աշխատանքի վերականգնման եւ Ռուսաստան-ՆԱՏՕ-ի խորհրդի շրջանակներում շփումները շարունակելու անհրաժեշտության օգտին: Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարը նշել Է, որ դաշինքն անընդունելի Է համարում ՆԱՏՕ-ն չընդլայնելու Ռուսաստանի առաջարկությունը, դաշինքը կշարունակի հետամուտ լինել բաց դռների քաղաքականությանը